Շոյգուն հայտարարել է Ուգլեդարի և Արտյոմովսկի տարածքում ռազմական գործողությունների հաջող զարգացման մասին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «հաջող» է որակել ռազմական գործողությունների զարգացումը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջանում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայումս ռազմական գործողությունները հաջողությամբ են զարգանում Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջաններում», – երեքշաբթի ասել է Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում ռուսական զորքերի հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել են Սոլեդարը, Կլեշչեևկան, Պոդգորնոյեն, Կրասնոպոլիեն, Բլագոդատնոյեն, Լոբկովոյեն, ինչպես նաև Նիկոլաևկան։