ԱՄՆ-ը չի վերադարձնի Չինաստանին խոցված օդապարիկի բեկորները

ԱՄՆ-ը չի պատրաստվում խոցված օդապարիկի բեկորները վերադարձնել Չինաստանին։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ հայտնել է  Սպիտակ տունը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ամերիկացի զինվորականները խոցել էին չինական հետախուզական օդապարիկը։

Չինական օդապարիկը օգտագործվել է ԱՄՆ ռազմավարական օբյեկտների մոնիտորինգի համար, ավելի ուշ հայտարարել էր Պենտագոնի ղեկավարը: