Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվել մինչև փետրվարի 12-ը

Էրդողանը Թուրքիայում համազգային սուգ է հայտարարել մինչև փետրվարի 12-ը։ Այս մասին հայտնում է  Ռիա Նովոստին։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։ Ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով:

Այս ժամի դրությամբ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1651-ի, վիրավորներինը` 11119-ի։