Երկրաշարժի հետևանքով վնասվել են Հալեպի Կիլիկյան և Մխիթարյան վարժարանները (լուսանկարներ)

Երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան և Մխիթարյան վարժարանները։

Երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան և Մխիթարյան վարժարանները։ Այս մասին գրել է «Հայերն այսօր»-ը՝ հրապարակելով լուսանկարներ։

https://www.facebook.com/hayernaysor.diaspora/posts/pfbid0rTPczjf6mgeS7ZbccdP4MeP8hFeu6htDxdMuGoi6JJzgGyCQsXYjLGLf15iiZ7Lhl

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի հարավ-արևելքում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները եղել են գրեթե 42 , որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Երկրաշարժի հետևանքով, ըստ նախնական տվյալների, Թուրքիայում և Սիրիայում զոհվել է ավելի քան 1500 մարդ։