Մինչ աշխարհի ուշադրությունը դեպի թուրքական երկրաշարժն է, Բաքվի կամակատարները կտրել են Արցախի գազամատակարարումը. Տիգրան Բալայան

«Ալիևի ռասիստական ռեժիմի կողմից Արցախի ցեղասպանական շրջափակման 57-րդ օրն է,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

– Մինչ աշխարհի ուշադրությունը թուրքական երկրաշարժի և դրա սարսափելի հետևանքների վրա է, Բաքվի կամակատարները կտրել են գազամատակարարումը, էլեկտրաէներգիայի գծերը և փակել դեպի Արցախ տանող ճանապարհը»,-հավելել է նա: