Թուրքիայում ու Սիրիայում նոր հզոր ցնցումներ են գրանցվել

Երևանի ժամանակով՝ ժամը 14.24-ին, Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել։ Այն տեղի է ունեցել Քահրամանմարաշ քաղաքից 59 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Օջախը գտնվում է երկու կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

Նշվում է նաև, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Դամասկոսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ նահանգներում։