Թուրքիայում պայթյուն է որոտացել գազամուղ խողովակաշարում (տեսանյութ)

Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո պայթյուն է տեղի է ունեցել հարավային Հաթայ նահանգի գազատարի վրա։ Այս մասին հայտնում է İhlas գործակալությունը, որը հեռարձակել է տեղական Թոփբոգազի գյուղով անցնող խողովակաշարի երկու վայրերում խոշոր հրդեհի կադրերը: Երկու հրդեհների միջև կա մոտ 3 կմ հեռավորություն։ Նշվում է, որ պայթյուններն ու հրդեհները սկսվել են Քահրամանմարաշ նահանգում ուժեղ երկրաշարժից հետո։

Այս տարածքով են անցնում ազգային գազահաղորդակցության համակարգի հիմնական և մի քանի երկրորդական խողովակաշարերը: Թե որ թելերի վրա են պայթյունները տեղի ունեցել, չի նշվում։