Հրապարակվել են իրանական հրթիռի նկարներ, որն օգտագործվել է ԱՄՆ բանակի դեմ հարձակումների ժամանակ

Իրանական պետական ​​լրատվամիջոցները հրապարակել են Saqr հրթիռի լուսանկարներ, որոնք իբր օգտագործվել են Իրաքում ԱՄՆ-ի դիրքերին հարվածելու համար, գրում է The Jerusalem Post-ը։

Ենթադրվում է, որ հրթիռը կարող է օգտագործվել և՛ որպես թևավոր, և՛ որպես «թափառող» զինամթերք։ Saqr-ը հարմար է ցածր բարձրության վրա դրոններ և ուղղաթիռներ ոչնչացնելու համար, ասվում է հոդվածում։