Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին պատճառվել է 17 մլն դրամի գույքային վնաս. հարուցվել է քրգործ

Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ 2017-ի փետրվարի 23-ին կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի հիման վրա Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից քաղաքացի Ռ.Գ.-ի տիրապետմանը փոխանցված Agrotron-180 4WD E2 մակնիշի անվավոր տրակտորը այն վարող անձի կողմից 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքից գաղտնի և հափշտակելու նպատակով տեղափոխվել էր Սյունիքի մարզ, իսկ այնուհետև Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, որից հետո Ռ.Գ-ն Արցախի կառավարության որոշմամբ սահմանված աջակցությունից օգտվելու նպատակով պետական մարմին է ներկայացրել տեղեկություններ այն մասին, որ հիշյալ տրակտորը մնացել է 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում՝ դրա դիմաց ստանալով 5.000.000 դրամի չափով աջակցություն, ինչպես նաև 12.000.000 դրամի չափով մուրհակ, իսկ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը զրկվել է սեփականության իրավունքով ձեռք բերած՝ 17.000.000 դրամ արժողությամբ տրակտորը տնօրինելու, տիրապետելու իրավունքից:

ԱՀ դատախազույթյան տեղեկացմամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոհիշյալ տրակտորը հայտնաբերվել է Էջմիածնում:

Նկարագրված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատացվում է հետաքննություն: