ԱՄՆ-ում ցանկանում են արգելել 16 տարեկանից ցածր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցության անդամ Քրիս Ստյուարտը օրինագիծ է ներկայացրել, որով արգելվում է մինչև 16 տարեկան օգտատերերին մուտք գործել սոցիալական ցանցեր՝ նրանց հոգեկան առողջությունը պաշտպանելու նպատակով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Մեր ազգի երեխաները հոգեկան առողջության ճգնաժամ են ապրում. ուստի ես օրինագիծ եմ ներկայացրել 16 տարեկանից ցածր երեխաների համար սոցցանցերի մուտքն արգելելու մասին»,- ասվում է քաղաքական գործչի «Թվիթերում» հրապարակված հայտարարության մեջ։

Ստյուարտը հավելել է, որ երբեք չի եղել նման «դեպրեսիվ, անհանգիստ և ինքնասպանության հակված» սերունդ։

«Մեր պատասխանատվությունն է պաշտպանել նրանց խնդրի արմատից՝ սոցիալական մեդիայից»,- ամփոփել է նա։