Բլինքենը Պեկին այցի ընթացքում կհանդիպի Սի Ծինփինի հետ․ Financial Times

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ Պեկին այցի ընթացքում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

ԱՄՆ պետքարտուղարը փետրվարի 5-6-ը Չինաստանի ներկայացուցիչների հետ կքննարկի Ուկրաինայի պատերազմը, ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Ամերիկա-չինական հարաբերությունները վերջին շրջանում լարված են եղել Թայվանի, առևտրի և COVID-19 համավարակի դեմ պայքարի շուրջ տարաձայնությունների պատճառով:

ԱՄՆ-ը Չինաստանի կառավարությանը նախազգուշացրել է հետևանքների մասին, «եթե Չինաստանը Ռուսաստանին զենք տրամադրի Ուկրաինայի դեմ օգտագործելու համար»։