Դավադիր, ոչ հայկական կառավարության վարած քաղաքականությունը ուղիղ համեմատական է Լավրովի այսօրվա հայտարարությանը․ ադրբեջանագետ

Իրականում Լավրովի խոսքում ոչ մի զարմանալի բան չկա. Ինչո՞ւ…

Դավադիր, ոչ հայկական կառավարության վարած քաղաքականությունը ուղիղ համեմատական է Լավրովի այսօրվա հայտարարությանը (Լավրովը հայերից ավելի հայ չի լինելու):

Ոչ հայկական կողմը(ՔՊ-ն) բոլոր մակարդակներում հրաժարվել է Արցախից՝ վերջին վառ օրինակը Պրահայում ստորագրված համաձայանգիր է առ որի Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ թվում բազմից տարբեր պատգամավորներ(ուսապարկեր) հայտարարել են որ 7 շրջանները օկուպացվել են:

Եվ վերջում, 2021թ ընտրություններից հետո ՔՊ-ն լծվել է Արցախը ու իր պատմական արդար պայքարը ապալեգիտիմացնելու գործին՝ արդյունքում Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից:

Հ.Գ. Դուք ձեր դարդը հոգացեք, ձեզնից բացի ո՛չ ռուսնա մեղավոր, ո՛չ եվրոպական կողմը, ո՛չ էլ ադրբեջանը…դուք ու ձեր «քաղաքականությամբ չզբաղվելա» մեզ էս օրին հասցրել…իսկ էլիտաների մասին էլ բան չասեմ՝ ամենինչ պարզ է:

 

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան էջից