Հանրապետության բարձրադիր շրջանների ճանապարհները դժվարանցանելի են դարձել

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել հանրապետության բարձրադիր շրջանների ճանապարհները:

Անվտանգության նկատառումներից ելնելով, ոստիկանությունը վարորդներին խորհուրդ է տալիս այդ ճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: