Իրանը մեղադրում է Իսրայելին Սպահանի զինամթերքի գործարանի վրա ԱԹՍ-ով հարձակման մեջ

Իրանը մեղադրել է Իսրայելին Սպահան քաղաքի ռազմական օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման փորձի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ասել է՝ բացահայտումները ցույց են տալիս, որ Իսրայելը պատասխանատու է այդ ագրեսիայի փորձի համար: Նա նաև ասել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում վճռականորեն պատասխանել Իսրայելի ցանկացած սպառնալիքի կամ անօրինական գործողության:

Իսրայելը ոչ հաստատել, ոչ հերքել է հարձակման հետևում կանգնած լինելը :

Սպահանում հունվարի 28-ին անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել էր ԱԹՍ-ները։