Որո՞նք են լինելու Ալիև-Նիկոլ տանդեմի հաջորդ քայլերը (տեսանյութ)

https://youtube.com/live/8y-Mtge2nCc

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկացավ, որ Հայաստանի կայացած ինստիտուտներից մեկը բանակն է և սկսեց այդ կառույցի կազմաքանդման գործընթացը։ Որևէ գերատեսչությունում պաշտոնյաների անընդհատ փոփոխությունը բերում է կոլապսի և անկառավարելի վիճակի։ Փաշինյանը նույնն արեց Արցախում, և դա պատահական չէր։ Նա պաշտոնյաներին փոխելով՝ ոչ միայն իր ցանկալի մարդկանց էր նշանակում այդ պատասխանատու պաշտոններին, այլև թուլացնում էր բանակը։ Բանակի կազմաքանդման հիմքը հենց այդպես էլ դրվեց։ Հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից բանակի դեմ իրականացվող քայլերին, ծրագրերին ու իբրև բարեփոխումներին, ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ բանակի կազմաքանդման ամենամեծ գործընթացը եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ պատերազմը, ըստ Գագիկ Համբարյանի, կազմակերպված պարտության ծրագիր էր, որի ժամանակ Հայաստանի իշխանությունները 4-5 մլրդ դոլարի զենք նվիրեցին Ադրբեջանին։ Այնինչ Սասուն Միքայելյանը հանդգնում է հայտարարել, թե Վազգեն Սարգսյանից հետո մենք բանակ չենք ունեցել։

Գագիկ Համբարյանն անդրադարձավ նաև Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստների կողմից փակելու ծրագրին՝ ասելով, որ այն նույնպես Ալիևի ու Փաշինյանի գաղտնի պայմանավորվածությամբ է իրականացվում։ Կառավարության նիստին Փաշինյանը գաղտնազերծեց այդ ծրագիրը՝ ասելով, որ տևական ժամանակ Արցախը շրջափակելուց հետո Ադրբեջանի իշխանությունները կհրահանգեն բացել ճանապարհը կարճ ժամանակահատվածով, որպեսզի արցախցիները դուրս գան իրենց հողից, այլապես Ադրբեջանը նորից նրանց կառնի շրջափակման մեջ։ Այս ծրագիրը հեռահար նպատակ ունի՝ չկա արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում