Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բռնաճնշումների և ձերբակալությունների հերթական փուլն է սկսել իրանամետ շիա հավատացյալների նկատմամբ
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բռնաճնշումների և ձերբակալությունների հերթական փուլն է սկսել իրանամետ շիա հավատացյալների նկատմամբ։
Պարադոքսն այն է որ շիայական գաղափարախոսությունն ունի շատ կարևոր առանձնահատկություն. յուրաքանչյուր բռնաճնշում կամ հետապնդում էլ ավելի է ամրապնդում և հզորացնում շիայական համայնքն իր համոզմունքներում։
Ուշագրավը սակայն այլ բան է։ Մինչ քաջ հայտնի է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական վերնախավը փաստացիորեն կերտվել է Թուրքիայի կողմից, ապա Իրանն այստեղ աշխատել է հասարակ քաղաքացիների շրջանակում՝ հենց այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ, քաղաքական և տնտեսական զրկանքներ են կրել Բաքվի բռնապետի և նրա վարչախմբի ձեռքով, իսկ նման անձանց թիվն անհամեմատ ավելի մեծ է թուրքամետ վերնախավերից, ուստի շիայական շարժումը Բաքվի բռնապետի իշխանության ամենաազդեցիկ և զորեղ ընդդիմությունն է, որն օրըստօրե թափ է հավաքում և ունակ է դառնում տապալելու այդ դիվական վարչախումբը և դրա պարագլխին։
Վարդան Ոսկանյան