Լրագրող Ալեքսանդր Նևզորովը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ռուսական բանակի մասին ֆեյքերի գործով

Մոսկվայի Բասմանյան դատարանն ընդհանուր ռեժիմի գաղութում 8 տարվա ազատազրկման է դատապարտել լրագրող Ալեքսանդր Նևզորովին՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Զինված ուժերի գործողությունների մասին ֆեյքեր տարածելու գործով։

Դատարանը Նևզորովին նաև լրացուցիչ պատիժ է նշանակել՝ արգելելով չորս տարվա ընթացքում տնօրինել կայքեր և այլ ինտերնետ-ռեսուրսներ։

Ինչպես տեղեկացրել է Business FM-ը, նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Զինված ուժերը քաղաքական, գաղափարական ատելության կամ թշնամանքի դրդապատճառներով օգտագործելով՝ ակնհայտ կեղծ տեղեկությունը հանրայնորեն տարածելու մեջ (ՌԴ Քր.օր. մաս 2-րդ, հոդված 207.3, «դ» կետ)։

Քրեական գործ հարուցելու առիթ են ծառայել Նևզորովի՝ մարտի 9-ին և 19-ին սոցցանցերում կեղծ (ինչպես կարծում է քննությունը) տեղեկությունների հրապարակումները ռուս զինվորականների կողմից Մարիուպոլի ծննդատան միտումնավոր հրետակոծությունների և Բուչայի խաղաղ բնակիչների սպանությունների մասին։