Նոր հնարավորությո՞ւն Հայաստանի և Արցախի համար (տեսանյութ)

https://youtube.com/live/z2-g6ujE5Q0

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։

«Որպես մասնավոր իրողություն, այնուամենայնիվ, պետք է ֆիքսել, որ Իրանի տարածքում տեղի է ունեցել հարձակում։ Սա արդեն նշան է, որ Իրանի հակառակորդները բավականաչափ համախմբված կերպով և բազմաշերտ կոմբինացիայով փորձում են թուլացնել Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Անկախ նրանից, թե ինչ արդյունք է ունեցել այս գործողությունը, այն, որ դա տեղի է ունեցել,  արդեն իրենից ինչ-որ բան ներկայացնում է։ Այսինքն՝ Իրանի հակառակորդները ունեն շատ լավ տվյալներ Իրանում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտների մասին, որ կարողանում են անօդաչու թռչող սարքեր հասցնել երկրի մինչև կենտրոնական հատված, և որը ոչ պակաս կարևոր է՝ ծրագրում են գործողությանը զուգահեռ շատ լայն քարոզչական հոգեբանական արշավ», – մեկնաբանելով Իրանում հունվարի 28-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ՝ ընդգծեց փորձագետը՝ հավելելով, որ անկախ վերոնշյալ հանգամանքներից, այնուամենայնիվ, իրանական աղբյուրները ներկայացնում են, որ վերջիններս շատ չնչին ազդեցություն են ունեցել։

Իրան-Ադրբեջան հարաբերությունների վերջին շրջանի առճակատման համատեքստում Արմեն Պետրոսյանի հետ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Իրան հարաբերությունների ավելի ամրապնդմանը, ինչ հնարավորություններ կբացվեն Հայաստանի համար, և առհասարակ ինչ մակարդակում են այսօր Հայաստան-Իրան հարաբերությունները։

Փորձագետը վերլուծելով աշխարհաքաղաքական այսօրվա լարված զարգացումները և Հայաստանի վարած քաղաքականությունը՝ ներկայացրեց բոլոր այն խնդիրները, որոնք կարող են ծառանալ մեր առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում