Հիմա հարց․ ԱԱԾ-ի հրապարակումը բարի նպատակով չէ՞ր, թե այս դեպքը կոնկրետ էն փոքր մասի մեջ է մտնում

Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում, խոսելով մամուլում տեղ գտած  Հնդկաստանից ձեռք բերված սպառազինությունների մասին՝ հայտարարել էր․

Մեջբերում եմ բառացի․

«Ես չեմ կարծում այդ հրապարակումների մեծ մասը բարի նպատակներով են արվում։ Չեմ կարծում որ այդ հրապարակումները մեր գործին որևէ օգուտ տալիս են։ Եվ չեմ կարծում, թե մենք պետք է հրապարակային հիմա քննարկենք մեր բանակի և սպառազինության համալրման հարցերը»։

Քիչ առաջ ԱԱԾ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պետական դավաճանության նոր դեպք է բացահայտվել, և որքան էլ տարօրինակ է, ԱԱԾ ռելիզում կոնկրետ շեշտվում է, որ դավաճանը հենց Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի մասին տեղեկություններ է փոխանցել թշնամուն։

Հիմա երկու հարց։

1.ԱԱԾ-ի հրապարակումը բարի նպատակով չէ՞ր, թե այս դեպքը կոնկրետ էն փոքր մասի մեջ է մտնում։

2.ԱԱԾ-ի այսօրինակ հրապարակումը մեր գործին որևէ օգուտ տալի՞ս է։

Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից