Եվրոպայի իշխանավորները մեծ մասամբ թուրքերի կողմից են, որովհետև շահ կա, փող կա, գազ կա, կաշառք կա․ Թերեզա Մխիթարյան

Երեկ իտալական մի ծրագրում հրավիրել էին խոսելու Արցախի վիճակի մասին «Կլոր սեղանի շուրջ». քրիստոնյաներ են, 30 միլիոն ունկնդիր ունեն:

Բացի ինձանից մի իտալացի պատմաբան էլ կար. շատ հուզված բացատրում էր, որ թուրքերը հայերի նոր ցեղասպանություն են պատրաստվում անել, և Եվրոպան ձայն չի հանում : Ասաց , որ սա տարածքների կռիվ չի. թուրքերը Արցախը վերցնեն , շարժվելու են առաջ , Արցախով չեն բավարարվելու:

Իտալացի լրագրողը պատմեց Ջերմուկի և թուրքերի կատարած վայրենությունների մասին ( ինչպես են հայերին տանջել, հետո վիդեոները տարածել)։

Ես պատմեցի Արցախում ստեղծված պայմանների մասին, ասացի, որ հայերը դարերով ապրել են ու ապրելու են Արցախում, և հազարավոր ապացույց կա հայերի մասին՝ որպես հնագույն ազգի , որը պատմում են ոչ միայն հայ պատմաբանները, այլ նաև աշխարհի տարբեր երկրների պատմության գրքերը: Հիմա գիրք եմ կարդում հին հռոմեացիների մասին , պարբերաբար հայերի մասին էլ խոսք կա : Օրինակ՝ ադրբեջանցիների մասին աշխարհի ոչ մի երկրի պատմության գրքերը չեն պատմում, բացի իրանց գրքերից:

Իհարկե, Եվրոպայի իշխանավորները մեծ մասամբ թուրքերի կողմից են, որովհետև շահ կա, փող կա, գազ կա, կաշառք կա ( ինչքան որ ես եմ լսել , ամենաշատ կաշառքի սկանդալները հենց ադրբեջանցիների հետ են կապված, բազմաթիվ դեպքեր, նույնիսկ Շվեյցարիայում քաղաքական գործիչ են բռնել ադրբեջանցիներից կաշառք վերցնելու համար, Իտալիայում նույնպես կան բազմաթիվ դեպքեր) :

Ու զարմանալին այն է, որ գազը չի կարելի գնել ռուսներից , որովհետև իրենք «վատն են , հարձակվել են ուկրաինացիների վրա» , բայց ադրբեջանցիներից, որոնք հարձակվում են հայերի վրա, ինչ վայրենություն ասես անում են, կարելի է գազը գնել, և ավելին ասեմ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարում է. «Ադրբեջանը մեր ամենավստահելի գործընկերն է այս տարածաշրջանում» :

Հիսուսին էլ են փողի դիմաց մատնել և դավաճանել:

Ավելացրի, որ մարդկանցից արդարություն չեմ սպասում , բայց Աստծո Արդարության համար համոզված եմ:

Ու Արցախում ապրող քրիստոնյա հայերը, Հայաստանում ապրող քրիստոնյա հայերը պայքարում են հիմա ոչ միայն հայերի համար, այլ ամբողջ աշխարհի քրիստոնյաների համար: Եվ եթե ուզում ենք հաղթահարենք, պետք է Քրիստոսի զորքը համախմբվի ու լավ մարդկանցով միավորվեն:

Վերջում հարցերի համար ժամանակ էր տրված, մի իտալացի տղամարդ զանգեց, ասաց. «Մենք՝ իտալացիներս, և մեր պետությունը չե՞նք կարող էնքան հզորանալ, որ չթողնենք թուրքերին՝ նոր ցեղասպանություն կատարեն հայերի դեմ»:

 

Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից