Երբ տեղը դատարկ ենք թողնում, թշնամիններն իսկույն փորձում են տեղը զբաղեցնել․ Կարեն Հովհաննիսյան

Երբ տեղը դատարկ ենք թողնում, թշնամիններն իսկույն փորձում են տեղը զբաղեցնել․․․

Տարիներ շարունակ Էրդողանը քրդերին կոտորում է, Իրաքյան Քրդստանը պահում է օդային կրակի տակ, բայց արի ու տես Էրդողանի կրտեսեր եղաբայր Բաքվի բռնապետը սեփական օգտագործման լրագրողին է գործուղել Իրաքյան Քրդստան, որ հաշվի մեր եկեղեցիներն և հրահրի հակահայկական քաղաքականություն։

Բաքվի բռնապետի անձնական օգտանգործման լրագրողը Էրբիլում փորձել է քրդերին համոզել, որ հայերը երբ ուզում են որևէ հող գրավեն, սկսում են եկեղեցի կառուցելով․․․

Այս տխրահռչակը որոշել է իր ազգուրաց և դավանափոխ նախագահի հանձարարականը կատարի, բայց այնքան անգրագետ են, որ անգամ հաշվի չեն նստում տարածաշրջանի բնիկներին դարերի խորքից միմյանց հետ կապող հանգամանքները։

Սրանք իրենց արշինով են չափում բոլորին, և գիտեն թե մահմեդական քուրդը կարող է ուրանալ քրիստոնիա Հային, ով հենց իրենց, ադրբեջանցի հորջոջողների, ձեռքից փրկվելու համար ապաստանեց Հայաստանում և հիմա իր շառավիղները՝ Բարզանիները, ովքեր Քրդստանում իշխանության են, չեն մոռանում ոչ միայն դրա մասին, այլ առանձնակի հարգանքով են վերաբերվում Հային․․․

Մենք շատ արագ պետք է Իրաքյան Քրդստանի հետ շատ ակտիվ աշխատենք․․․

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից