Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է մեկ դար Եվրոպային էներգիայով ապահովել

Ադրբեջանը կարող է 100 տարի շարունակ Եվրոպայի էներգիայի հուսալի մատակարար լինել, երկուշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հունգարիա կատարած այցի ընթացքում:

«Մեր երկիրը բավականաչափ էներգիա ունի, որպեսզի հաջորդ հարյուր տարում որպես հուսալի մատակարար բավարարի Եվրոպայի պահանջները», – մեջբերում է Ալիեւի խոսքը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ, MTI գործակալությունը:

Օրբանն իր հերթին հիշեցրել է, որ Ադրբեջանը խոստացել է մինչեւ 2027 թվականը կրկնապատկել Եվրոպա մատակարարվող բնական գազի քանակը, ինչպես նաեւ Հայաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի հետ համաձայնագիր է ստորագրել՝ Սեւ ծովի հատակով Եվրոպա կանաչ էլեկտրաէներգիա մատակարարելու մասին:

«Եվ բնական գազը, և էլեկտրաէներգիան, որոնք գալիս են Ադրբեջանից, անցնում են Հունգարիայով, ուստի Հունգարիան նույնպես շահում է այս նոր իրավիճակից։ Մենք ուրախ ենք, որ Հունգարիան դառնում է լուծման մի մասը, այլ ոչ թե խնդրի՝ Եվրոպայի էներգամատակարարման տեսանկյունից», – ասել է Հունգարիայի վարչապետը։