Պատերազմը սոսկ ղարաբաղյան լինել չի կարող, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին․ այսօր Պետոյի՝ Պետրոս Ղևոնդյանի ծննդյան օրն է

Այսօր հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս Պետրոս Ղևոնդյանի (Պետո) ծննդյան օրն է:

«Պատերազմը սոսկ ղարաբաղյան լինել չի կարող, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին, և այդ ճշմարտությունը պիտի դառնա մեր առաջնորդն ու ոգեկոչողը.

Հրամանատարը մարտական իր կարողությամբ ու գործի նկատմամբ դրսևորած պատասխանատվությամբ պիտի հավատ ու ոգի ներշնչի զինվորներին, որպեսզի նրանք անառարկելիորեն կատարեն նրա հրամաններն ու գնան նրա հետևից»․

Պետո։

Պետրոս Ղևոնդյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին: Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը։ Զոհվել է 1994 թ․ փետրվարի 14-ին՝ Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղում։ Հետմահու արժանացել է «Արցախի Հերոս» կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։