Եգիպտոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում, Ալիևը կրկին ասել է, իբրև Արցախի հարցն արդեն-լուծել վերջացրել են

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եգիպտոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում, Ալիևը կրկին ասել է, իբրև Արցախի հարցն արդեն լուծել վերջացրել են և Հայաստանը պետք է կնքի (պարտադրված) «խաղաղության» պայմանագիր:

Եգիպտոսի նախագահը Բաքվից ժամանել է Երևան, և Նիկոլը համարժեք հնարավորություն ունի ուղիղ անդրադառնալու Ալիևի այդ հայտարարությանը:

Արցախի հարցը լուծված չէ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովրդին դեռևս հնարավորություն չի տրվել իրացնելու իր ինքնորոշման միջազգային իրավունքը (սկզբունքը): Արցախը շարունակում է իր ազատության և ինքնիշխանության համար պայքարը: Հումանիտար աղետի վերածվող 48-օրյա շրջափակումը ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ ի տարբերություն Ալիևի կարծիքի` այդ պայքարը չի´ ավարտվել: Աշխարհը դա տեսնում և արձագանքում է Ադրբեջանին ուղղված իր բազմաթիվ կոչերով ու պահանջներով:

Ես վստահ եմ, որ Նիկոլը, հերթական անգա չի հակադարձելու Ալիևին և չի պաշտպանելու հայ ժողովրդի շահերը: Բայց դա դեռևս ոչինչ չի նշանակում: Հայաստանը վաղուց չունի իր իշխանությունը և այս մասին աշխարհը ևս գիտի…»: