Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի

Շաբաթ երեկոյան Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի, հայտնել է նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամեդիյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր 1075 տուժածի մասին։

«Վերջին տվյալներով Խոյ քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է 1167 մարդ»,- ասել է նա։