Հայկական կողմին փոխանցված զինծառայողի մարմինը նույնականացնելու համար փորձաքննություն է նշանակվել

Հունվարի 27-ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացնելու համար դատագենետիկական փորձաքննություն է նշանակվել, նույնականացման գործընթացը շարունակվում է։ Այս մասին նշել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հունվարի 27-ին հաղորդել էինք, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:

Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող,այս պահի դրությամբ արդեն 2–ն են։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է: