Իրանում երեկ սպանված ադրբեջանցի դիվանագետը Գանձակ քաղաքից էր․ Իրանագետ

Իրանում երեկ սպանված ադրբեջանցի դիվանագետը Գանձակ քաղաքից էր։

Գանձակից է նաև Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմաթ Հաջիևը։

Գետաբակից է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ավելի երկար ցանկ էլ կարելի է գրել, բայց ստացվում է, որ այդ երկրի դիվանագիտական ոլորտում շատ են հատկապես Ադրբեջանի արևմտյան հատվածը ներկայացնողները, ի տարբերություն բանակի ու ուժային այլ կառույցների, որտեղ մեծամասնությունը հարավային շրջաններից է, ներառյալ Նախիջևանը։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից