Դրոշներով ավտոերթ՝ դեպի Գյումրու «Շիրակ» պանթեոն (տեսանյութ)

Գյումրիում այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց Բանակի 31 ամյակը նշել են դեպի  «Շիրակ» պանթեոն կատարած դրոշներով ավտոերթով։

Ակցիայի ընթացքում մասնակիցները այրել են Ադրբեջանի դրոշը՝ հիշեցնելով, որ պանթեոնում հանգչող հերոսները հաղթանակած բանակի զինվորներ են։

«Նպատակը եղել է մեկ անգամ ևս գյումրեցիներին հիշեցնել, որ ունեցել ենք հզոր պետականություն, հզոր, հաղթանակած բանակ, որը 5 տարի է փորձում են քանդել, բայց չեն կարողանում։- LiveNews.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։ -Ցանկանում ենք նաև մեր համաքաղաքացիներին վստահեցնել, որ կրկին տոնելու ենք Հայոց բանակի տոնը հաղթական շքերթներով ՝ հզոր, միասնական հայրենիքում։ Փառք մեր հզոր բանակին, փառք մեր հերոս նահատակներին։ Շնորհավոր մեր բոլորի տոնը»։