«Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան այցելած ևս 14 երեխա Արցախ վերադարձավ

Կարմիր խաչի միջնորդությամբ երեխաների հերթական խումբն է Արցախ վերադարձել, տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնել է Արցախից լրագրող Սիրանուշ Սարգսյանը։

««Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան այցելած 14 երեխաները Արցախի արգելափակման 47-րդ օրը վերջապես վերադարձան տուն՝ Արցախ»,–գրել է նա` կից նաև տեսանյութ հրապարակելով։

Երեխաներին դիմավորել են փուչիկներով և ջերմ գրկախառնություններով։