Իմ սիրելի վարչապետն եկավ ու ասաց՝ «ապագա կա», մի մարդու պես գնացինք ցույցին․ «Մալաթիայի» աշխատող․ MediaHub

Հեղափոխությունից առաջ իմ սիրելի վարչապետը եկավ ու ասաց՝ «ապագա կա», ամբողջ «Մալաթիան» մի մարդու պես փակեցինք, մասնակցեցինք ցույցին, իմանալով, որ ապագա ենք ունենալու: MediaHub-ի հետ զրույցում ասում է «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից մեկը, ով վրդովված է այն մտքից, որ փետրվարի 1-ից տոնավաճառը փակվելու է։

Նման որոշում է կայացրել Տեսչական մարմինը։

«Էսօր լսում ենք՝ մեր սիրելի վարչապետը սենց բան ա որոշում, բայց կարելի ա ժամանակ տալ, որ կարողանան շտկել, եթե որոշ թերացումներ կան։ Միանգամից ասում են՝ ամսի 1-ից փակվելու ա, այստեղ ժողովուրդն ա տուժվում։ Կողքից ենք լսել՝ ինչ ա կատարվում»,-ասաց նա։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի. տնտեսվարողը Տեսչական մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։ Մասնավորապես, տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։

«Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- ասել էր ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում