Ճկուն Նիկոլի անճկուն արկածները (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը։
Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով այսօր՝ հունվարի 27-ին, Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը վարում է այնպիսի քաղաքականություն, որ մինչև վերջին հայը լքի Արցախը, շեշտեց․ «Իյա, իրո՞ք, ու սա ասում է այն մարդը՝ որպես փռչախմբի ղեկավար, երբ իրար հերթ չեն տալիս ասելով, թե Արցախը Ադրբեջան է։ Այ տղա, դու ինչ ես խոսում, ամո՛թ է, խոսում ես, որ Արցախը Ադրբեջան է, հետո բողոքում ես, որ Ադրբեջանը սահմանափակումներ է կիրառում, չգիտեմ՝ սրանք խելագարության կանխավարկածո՞վ են գործում, անմեղսունակության կանխավարկածո՞վ են գործում, բայց սրանց ոչ մի ասածի մեջ հայանապաստ որոշում չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում