Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի չորս նոր ուղղություններով. Դորտմունդ, Սոֆիա, Կատովիցե, Պրահա

Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է չորս նոր ուղղություն:

Այսպես, 2023 թվականի ապրիլի 29-ից մեկնարկելու է միանգամից երեք նոր ուղղություն:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Դորտմունդ – Երևան- Դորտմունդ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

Կատովիցե-Երևան-Կատովիցե երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ:

Իսկ 2023թ. հունիսի 12-ից մեկնարկում են Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: