ՌԴ, ՀԱՀ և ՉԺՀ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագրերը վրդովեցրել են Արևմուտքին. L’Opinion

Ռուսաստանի Դաշնության, Հարավաֆրիկյան Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծրագրերը, համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու մասին, վրդովեցրել են Արևմուտքի երկրներին, գրում է LOpinion թերթը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջերս իր երկրորդ այցը կատարեց Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր, հիշեցնում է թերթը։ Հանրապետության իշխանությունները քննադատել են Արևմուտքի պատժամիջոցները և չեն դադարեցրել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ չնայած ԱՄՆ-ի և Եվրոպայի ճնշմանը, նշվում է հոդվածում։

«Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը Աֆրիկայում, և դա նշան է, որ Մոսկվան աշխարհից մեկուսացնելու Արևմուտքի փորձերը արդյունք չեն տալիս»,–ընդգծել է թերթը։

«Դա վտանգավոր է: Արևմուտքը կատաղած է: Նա դրա մեջ սպառնալիք է տեսնում»,- ասվում է հոդվածում:

Բացի այդ, երկրներին միավորում են ռազմական հարաբերությունները։ Ռուսաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 17- 27-ը Մոզամբիկի նեղուցի մոտ՝ «ածխաջրածինների մատակարարման ռազմավարական կետում»: Զորավարժություններին կմասնակցի ռուսական «Ադմիրալ Գորշկով» ռազմանավը։

Այս մասին «մտահոգություն» է հայտնել ՀԱՀ-ում  ԱՄՆ դեսպանատունը։ Ի պատասխան՝ Լավրովը նշել է, որ չի հասկանում, թե ինչու չինացի և հարավաֆրիկյան գործընկերների հետ զորավարժությունները կարող են առաջացնել հասարակության «խառնաշփոթ արձագանքը», քանի որ Չինաստանի ափերի մոտ ԱՄՆ զորավարժությունները որևէ մեկի համար հարցեր չեն առաջացնում։