ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը. փաստաբանները զարմացած են

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Դուք հավանաբար չեք հավատա, բայց դեռևս մնացել են երևույթներ, որոնցից ես իրոք զարմանում եմ:

Սա տեսնելուց հետո ես դեռ ապշած եմ:

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը: Երևի աշխարհի որևէ պետությունում նման ծանր դեպք պատահած չի լինի»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ գրում է.

«ՍԴ դատավոր Ս. Սաֆարյանը շարունակում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Զավեշտը նաև այն բանում է, որ բացի նրանից, որ նա չգիտի, որ չի կարելի դա անել, այլ նաև չգիտի, որ դատավոր դառնալու պահից իր փաստաբանական արտոնագիրը կասեցված է և այս վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության: Որ ասում եմ, էս դավաճանները ՍԴ-ն սարքեցին կանալիզացիայի լյուկ, չեք հավատում: Մարդ ամաչում ա դրանց դիմում ներկայացնի»: