Մենք պետք է աշխատենք ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ. Փաշինյան

Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, որ ԼՂ գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չեն: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակնհայտորեն Հայաստանը և ԼՂ-ն հակառակն են պնդում: Կարծում եմ՝ այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, և մենք հետողականորեն պետք է աշխատենք այս ուղղությամբ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 46 օր է, Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է կեղծ «բնապահպանների» անվան տակ փակել է Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: