Մեծ Բրիտանիայի վախերը. հայկական Արցախը խառնել է նրանց խաղաքարտերը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հայկ Նահապետյանը, մասնավորաբար, ասել է․

  • Մեծ Բրիտանիայում շատ կառույցներ իրականացնում են հետախուզական իրենց գործառույթները, ինչը թույլ է տալիս դրսում՝ լեգալ ձևով կազմակերպել բիզնես, արտադրություն, բարեգործական,  մշակութային, դիվանագիտական աշխատանքներ։ Եվ բրիտանական բոլոր կառույցները, անհիշելի ժամանակներից, զբաղվել են հետախուզությամբ։ Գուցե շատերի համար սա զարմանալի թվա, բայց Մեծ Բրիտանիայում չկա դիվանագետի մասնագիտություն, կա հետախույզ-դիվանագետ, հետախույզ-բարերար, հետախույզ-ինժեներ, և սա իրականություն է։ Այդպես կարողացավ Մեծ Բրիտանիան շատ երկրներ գաղութացնել։ Մեծ Բրիտանիան աշխարհի ամենաավտորիտար պետությունն է, որտեղ թագուհուն տրված են լիազորություններ՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, հոգևոր, և այդ բոլոր կառույցների ղեկավարն իրականում թագուհին է, հիմա՝ արքայազն Չարլզը։
  • BBC լրատվական ծառայությունն իրականում սպասարկում է բրիտանական հետախուզությանը, թագավորական ընտանիքին ու MI6-ին։ Հետևաբար, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին ուղղված Սթիվեն Սաքուրի հարցերը մշակած են բրիտանական հետախուզությունում։ Դրանք ունեն հստակ  նպատակներ՝ ինչ-ինչ հարցեր բացահայտել, փորձել խեղճացնել Արցախի պետնախարարին, նաև վարկաբեկել։
  • Մենք պետք է տեղեկանանք, թե վերջին 150 տարում ինչ ավեր է բերել բրիտանական կայսրությունը հայ ժողովրդին։ Մեջբերեմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Լորդ Ջորջի (1916-1922թ.թ.) խոսքը՝ ասված մտերիմների նեղ շրջանակում 1918-ին․ «Եթե չլիներ մեր չարամիտ միջամտությունը, ապա հայերի բացարձակ մեծամասնությունը ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի հայտնվելու էին  Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից կանգնեցված հաղթական զոհասեղանի վրա։ Բրիտանական կայսրության գործողություններն անխուսափելիորեն հանգեցրին 1895-1897թ․թ․, 1909թ․ հայերի ջարդերին և, որ ամենասարսափելի է՝ 1915թ Հայոց ցեղասպանության»։ Եթե երկիր մոլորակի վրա հաստատվի ուժի իրավունքը, ապա բրիտանական կայսրությունը, նաև ներկայիս ղեկավարությունը որպես իրավահաջորդ, այդ տարիների գործած հանցագործությունների համար պետք է կանգնի դատարանների առաջ, քանի որ իրենք ցեղասպանություն են կազմակերպել Հայ ժողովրդի դեմ։
  • Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ 1918-ի խոսքը բացահայտում է, թե այսօր ինչ պրոցեսներ են ընթանում, և որո՞նք են այդ երկրի շահերը։ Իսկ այդ շահերը չեն փոխվել, մեծ Բրիտանիայի մրցակիցը Ռուսաստանն է․ մի ժամանակ Ցարական Ռուսաստանն էր,  հետո Խորհրդային Ռուսաստանը, հիմա էլ Ռուսաստանի Դաշնությունն է։
  • Վլադիմիր Պուտինը հունվարի 18-ին նացիստական Գերմանիայի կողմից  Լենինգրադի բլոկադայի ճեղքման տարելիցի կապակցությամբ այսպիսի միտք ասաց, որ Լենինգարդի բլոկադան  ցեղասպանություն էր, ու այն պետք է ունենա իրավական հետևանքներ։ Սա մեծ դուռ է բացում մեր առաջ՝ Արցախյան բլոկադայի իրավիճակում․․․
  • BBC հետախույզ-լրագրող Սթիվեն Սաքուրը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին ուղղում էր հարցեր, որոնցով հարվածում էր Հայաստանին, Արցախին, Ռուսաստանի Դաշնությանը․․․

 Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։