Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սամվել Մովսիսյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ։

«Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սամվել Մովսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության․․․ այստեղ նախագահի հրամանագիրն ընդհատված է․ հետաքրքիր է՝ տեղյակ չե՞ն եղել նախագահականում՝ մինչ այդ ինչ պաշտոն է վարել Սամվել Մովսիսյանը, որ կիսատ-պռատ են գրել։

Իսկ մենք հիշեցնենք, որ Հայաստանում շուրջ մեկ տարի չկար ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ: Մինչ այդ վարչության պետը գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն էր, որը պաշտոնավարել է 2021-ի օգոստոսից 2022-ի փետրվարը, Իսկ Սամվել Մովսիսյանն զբաղեցնում էր ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը։