Արցախի շրջափակման սցենարի ավարտից հետո պետք է պատրաստ լինենք մեկ այլ սցենարի․ Կարեն Հովհաննիսյան

Բաքվի բռնապետի վրա ճնշումների մեծացումը զուգահեռաբար բերելու է Արցախի շրջափակման օղակի ավելի սեղման։

Բաքվի բռնապեը հիմա փորձելու է շատ կարճ ժամանակահատվածում գոնե մինիմալ զիջումներ կորզել Արցախից։

Ինչո՞ւ եմ ասում Արցախից, քանի որ հասկացել է, որ Արցախով չի կարող Հայաստանից զիջումներ կորզել։ Բայց փորձելու է ներքին լսարանին գոհացնել։

Կարծում եմ, որ նա նաև բաց տեքստով ներքին լսարանի մասին ասել է բոլոր նրանց, ովքեր ճնշումներ են գործադրում Բերձորի միջանցքի ապաարգելափակման համար։

Կարծում եմ , որ առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին, Բաքվի բռնապետը վերջին ճիգերն է գործադրելու, որպեսզի պարտադիր ապաարգելափակման դիմաց գոնե մի բան ստանա, որն էլ ներքին լսարանի համար դարձնի խաղարկվող հաղթաթուղթ և Շուշիի մերձակայքից հետ կանչի ու պարգևատրի «էկոակտիվիսներին» իրենց «պայքարը» «հաղթական» ավարտին հասցնելու համար։

Արցախի շրջափակման սցենարի ավարտից հետո պետք է պատրաստ լինենք մեկ այլ սցենարի․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից