ՔՊ-ն Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:

Երկուստեք արձանագրվել է միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը»,- գրել է Հովհաննիսյանը: