Փողոցից եկածները պետությունը վերածել են «բարդակի» (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

Խոսելով հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում 15 զինծառայողի կյանքը խլած հրդեհի մասին՝ Սոնա Աղեկյանն ընդգծեց, որ հունվարի 19-ը չարագույժ էր կրկին, հերթական չարագույժ օրերից մեկն էր, որը մեզ համար առաջին անգամ չէր, այդ օրը նաև Մովսես Գորգիսյանի մահվան հերթական տարելիցն էր, և առավոտյան լուր ստանալ, որ ևս 15 զինծառայող դաժան սպանդի է ենթարկվել, «չեմ կարող ասել, թե դա զորամաս էր։ Իրականում հայ զինվորը միշտ, ցանկացած պարագայում՝ անգամ խրամատում, թեկուզ լեռներում, թեկուզ հողի վրա ունեցել է իր հարմարությունները, բայց այս պարագայում, երբ խոսում ենք նիկոլական իշխանության տարիների զորամասի վերաբերյալ, ապա մենք կարող ենք պատկերացնել ամեն ինչ, բացի զորամասից։ Եթե հայ զինվորը գտնվում է մի տեղ, որտեղ ճաղավանդակներ են, ապա ինչպես պետք է պաշտպանվի»։

Բանախոսը այս ամենի խորքային խնդիրներում կարևորում է երկիրը կառավարողի կրթությունը։ Պետք է հստակ շեշտել Հայաստանի Հանրապետության համար առավել կարևոր է, որ ղեկավարը լինի առնվազն բանակում ծառայած մեկը, բայց «երբ դասալիքն է կառավարում Հայոց աշխարհը, հայոց պետությունը, ապա հայ մայրը, ով ունի զինվոր սահմանում կամ զորամասում, չի կարող հանգիստ լինել, որովհետև դասալիքը չգիտի ինչ բան է զինվորը, ինչ բան է զորամասը և զինվորական կարգուկանոնը։ Այսինքն՝ զինվորականությանը անծանոթ և անտեղյակ մարդը ինչպե՞ս պետք է կարողանար հասկանալ, որ զինվորներին չի կարելի պահել վանդակների մեջ», – հավելեց նա։

Ըստ բանախոսի՝ բոլոր ողբերգությունների միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Վովայի Փաշինյանն է, և կարող ենք խաղաղ ապրել միայն նրա և իր խունտայի հեռացման պարագայում։

Սոնա Աղեկյանը խոսեց նաև ԿԳՄՍ նախարարի ոչ հայեցի տեսակի և գործունեության մասին և կարևորեց պետության կայացման գործում ուսուցչի դերն և պարտականությունը։ Բանախոսը դիմելով ուսուցիչներին, ծնողներին՝ զգոնության կոչ արեց՝ նշելով, որ երեխաներին ուղարկում են այնպիսի կրթական հաստատություն, որի ղեկավարը պետությունը քանդող քաղաքականություն է որդեգրել, որի համար անհասկանալի է՝ որտեղ է սկսվում հայրենիքը և որն ասում է՝ հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է։

Մանրամասները՝ տեսանյութում