ԵՄ-ը գալիս է, ՌԴ-ն գնում կամ հակառակը` նիկոլի համար էական չէ

ԵՄ-ը գալիս է, ՌԴ-ն գնում կամ հակառակը` նիկոլի համար էական չէ:

Այս նախադասության մեջ է ամփոփվում նիկոլի արտաքին քաղաքականության ողջ էությունը: Իսկ գալացողների ու գնացողների ստացած հրավերները պայմանավորված են նրան խոստացած իշխանական երաշխիքներով:

Կեղծ մթնոլորտն օրերի ընթացքում նիկոլը կփոխակերպի ատելի ՌԴ-ից մինչև պաշտպան ԵՄ կամ հակառակը` նիկոլի համար էական չէ: Էականը սեփական գոյի հաստատումն է իրականության մեջ:

Հետևաբար Հայաստան կգա ԵՄ-ը, ՌԴ-ը, թե երրորդը` մեկ է: Սրանց առկայության պայմաններում գալիս են մեկի անվտանգության համար, ոչ Հայաստանի կամ Հայաստանի շահի կամ Արցախում ցրտի ու սովի մատնված հայերի համար:

Կարդացեք սա այն տոնայնությամբ, որը ձեռնտու կլինի ձեզ, բայց սա, միևնույն է, գրելու եմ: Նիկոլի իշխանության պայմաններում 120.000 հայերը մեկ փրկված կատվի արժեք չունեն արտաքին աշխարհի համար, որովհետև նիկոլի համար փրկված կատվի արժեք չունեն հայերը:

Հ.Գ. Ապացույցն այն բանի, որ մեր երկրի զավթիչներն ընդամենն իմիտացիա են անում աշխատանքի ու կառավարման, վկայում է այսօրվա խղճուկ վիճակը:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից