Հայտարարություն Արցախի քաղաքացիների համար, որոնք մեքենա են ձեռք բերել, բայց չեն կարողացել վերադառնալ Արցախ

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից և այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ՝ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են նախապես roadpolice.am կայքում կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում, նշելով Երևանի հաշվառման քննական բաժին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Կայքում լրացնելով բոլոր հրահանգները, դուք կստանաք SMS հաղորդագրություն, որից հետո Ձեզ կհրավիրեն բաժին՝ հաշվառելու տրանսպորտային միջոցը:

Հասցե՝ ք. Երևան. Գաջեգործների փող., 76 շենք

Թշնամու կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։