Շրջափակված Արցախի Նախիջևանիկ գյուղի նոր թաղամասի շինարարությունը շարունակվում է (տեսանյութ)

Շրջափակումից հետո մեկը մյուսի հետևից Արցախում փակվում են շինհրապարակները: Աշխատող եզակի շինհրապարակներից մեկը Նախիջևանիկում է: Արցախի Հանրային Հեռուստատեսության «ՕՐ Լրատվական»-ի հաղորդմամբ, շրջափակումից առաջ ներմուծած, պահեստավորած շինանյութի շնորհիվ գյուղի նոր թաղամասի շինարարությունը շարունակվում է ըստ ժամանակացույցի: Նախաձեռնողներն ասում են՝ սա էլ Արցախը հայկական պահելու պայքարի իրենց ճանապարհն է:

Մանրամասները՝ Արցախի Հանրային Հեռուստատեսության տեսանյութում։ 

Հիշեցնենք, որ 43 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է կեղծ «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»: