Մեր նարատիվներում պետք է հնարավորինս ազատվենք թյուրքական ձևակերպումներից

Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանի նախաձեռնած Քաշաթաղի միջանցքի արգելափակման գործողության արդյունքում աշխարհն ավելի շատ լսեց Արցախ տեղանունը, քան երբևէ։ Սա շատ կարևոր իրողություն է Արցախի սուբյեկտայնության բարձրացման տեսանկյունից և պետք է առանձնահատուկ ուղեգծի վերածվի հայկական կողմերի համար Արցախի թեման միջազգային հարթակներում բարձրաձայնելիս և ոչ միայն։

Հայկական պատմական տարածքի, նրա բնիկ հայ բնակչության արդարացի պայքարի առաջմղման հարցում թշնամական ծրագրերը կոտրելու գործում կարևոր զենք է նաև հայկական ինքնության լիարժեք ամբողջացումը։ Որպես օրինակ՝ առնվազն տրամաբանական առումով ոչ միանշանակ է ընկալվում «Լեռնային Ղարաբաղի (ասել է, թե՝ թյուրքական անվանումով տարածքի) հայ ժողովրդի ինքնորոշման իրավունք» և հարակից այլ ձևակերպումները։ Մեր նարատիվներում պետք է քայլ առ քայլ, բայց հնարավորինս ազատվենք թյուրքական ձևակերպումներից»։