ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ընդդիմադիր անդամները հանդիպել են Դունյա Միյատովիչին

Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամներ, Ազգայի ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը 168.am–ի տեղեկություններով հանդիպել են Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, բարձրաձայնել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը, ներկայացրել են Արցախում տիրող սոցիալական իրավիճակը, քննարկել խնդրի վերաբերյալ հնարավոր արձագանքները, այն, թե ինչ գործիքակազմ ունի հանձնակատարը դրան հակադարձելու, վերջինիս ուշադրությունն են հրավիրել արցախահայերի իրավունքների համատարած խախտումների վրա: