Ադրբեջանցիները Ալիևի ղեկավարությամբ միայն մի նպատակ ունեն՝ ջնջել հայ ժողովրդին, ո՞վ կկանգնեցնի նրանց. Le Figaro

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխնտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը «Թվիթերի» իր միկրոբլոգում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորն անարգում հայկական գերեզմանը՝ ոտքով կոտրելով շիրմի վրա տեղադրված խաչը։

«Ադրբեջանցիները չեն հարգում ոչ ողջ, ոչ մահացած հայերին. երեկ Նախիջևանում, այսօր Արցախում, վաղը՝ Հայաստանում։ Նրանք Ալիևի ղեկավարությամբ միայն մի նպատակ ունեն՝ ջնջել հայ ժողովրդին, նրա հավատը, նրա պատմությունը, նրա ժառանգությունը, նրա ինքնությունը։ Ո՞վ կկանգնեցնի նրանց»,- գրել է նա։