Ակցիա հաջակցություն Արցախի մեր հայրենակիցների (տեսանյութ)

ՀՀԿ Մշակույթի հանձնաժողովը ՆԱԶԱՆԻ հայ կանանց ակումբի հետ համատեղ այսօր իրականացրեց իրազեկման ակցիա` ի աջակցություն Արցախի մեր հայրենակիցների:

Ակցիայի հիմնական նպատակն էր` գրավել հասարակության ուշադրությունը շրջափակված Արցախի և արցախցիների ծանր իրավիճակում հայտնվելու վրա:

Մասնակիցները բաժանեցին Կենտրոն, Մասիվ և Արաբկիր շրջաններում թերթիկներ և փակցրեցին շենքերի մուտքերի, բակերի և կանգառների պատերի վրա փոքրիկ պաստառներ:

Կարևոր է նշել, որ անցնող մարդկանցից շատերը մոտենում և զրուցում էին ակցիայի մասնակիցների հետ և պատրաստակամություն հայտնում օգնելու, միայն թե այս իշխանությունները հեռանան:

Ակցիան շարունակվելու է Երևանի մյուս շրջաններում, ինչպես նաև ՀՀԿ Մշակույթի հանձնաժողովի մարզային ներկայացուցչությունների կողմից:

Աննա Հովները ֆեյսբուքյան էջից