Քիչ առաջ ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը

«Ցավով տեղեկացանք, որ քիչ առաջ ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը»։ Այս մասին գրառում է կատարվել Դիլիջանի համայնքապետարանի էջում։

«Ցավակցում ենք Գոռի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին:

Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում»,- ասվում է գրառման մեջ: