ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից դիպուկահարներ են բերվել Խերսոնի շրջան

Ուկրաինացի զինվորականները ՌԴ անվտանգության ուժերին հայտնել են, որ ամերիկացի և բրիտանացի վարձկաններ են բերվել Խերսոնի շրջանի Բոլշոյ Պոտյոմկին կղզու տարածք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ անվտանգության ուժերի աշխատակիցը։

Նա հավելել է, որ գրոհայիններին, որոնց թվում դիպուկահարներ կան, հրամայվել է կրակել խաղաղ բնակիչների վրա, որպեսզի հետագայում նրանց մահվան մեջ մեղադրեն ռուս զինվորականներին։

Հունվարի սկզբին համացանցի ուկրաինական հատվածում տեսանյութ էր հրապարակվել, երբ Ուկրաինայի զինված ուժերի զինվորները իբր բարձրացրել են Ուկրաինայի դրոշը Բոլշոյ Պոտյոմկին կղզում, որը գտնվում է ռուս զինվորականների հսկողության տակ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կադրերը նկարահանվել են «գորշ գոտում»։

Հունվարի 5-ին «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցն այցելել է կղզի և համոզվել, որ տարածքը վերահսկվում է ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից։