Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները

Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանն ու Չինաստանի նորանշանակ ԱԳ նախարար Ցին Գանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Այս մասին հայտնում է IRNA-ն: Չինաստանի ԱԳ նախարարն իրանցի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Չինաստան:

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող՝ ընթացիկ տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները։

Ամիր Աբդոլլահիանը մատնանշել է Չինաստանի փոխվարչապետի վերջին հաջող այցը Թեհրան՝ նշելով, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի պատվիրակությունների փոխայցերն ավելի կխորացնեն Իրան-Չինաստան հարաբերությունները: